«Հրապարակ». Ծեծկռտուք է տեղի ունեցել Տեղ համայնքի ղեկավարի և գյուղացու միջև
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղ գյուղի բնակիչների համար ադրբեջանական զինուժի սպառնալիքներից ոչ պակաս սպառնալիք է դարձել համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ իր թիմով։ Նա, կարելի է ասել, համայնքում «բեսպրեդել» է հաստատել։ Մեր տեղեկություններով՝ 2 օր առաջ Ղուլունցի և համայնքի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գալստյանի միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, երկուստեք թիմակիցներին են կանչել, և խմբակային ծեծկռտուք է եղել։ Մեզ ասացին, որ Ղուլունցի գլուխն է թեթև վնասվել, իսկ 23-ամյա երիտասարդը դեմքի շրջանում բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է «Հերացի» հիվանդանոց։
Հիվանդանոցի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խիստ հսկողություն է սահմանված տղայի պալատի մոտ, այսօր նա մի քանի վիրահատության կենթարկվի։ Նա գրեթե չի խոսում, սակայն ակնհայտ է, որ ծեծի է ենթարկվել։ Մենք կապվեցինք Աշոտ Գալստյանի հոր հետ, ով, լսելով հարցը, խուսանավեց․ «Բան չկա, չեմ կարող խոսել»՝ 10 րոպեից զանգեք, սակայն 10 րոպե հետո դարձավ անհասանելի։ Իսկ համայնքապետ Ղուլունցն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածքով հայտարարեց, թե սուտ են ասում, «չկա ըտենց բան», հետո էլ հոխորտաց, թե. «Ասենք՝ Գալստյանի տղուն բան է եղել, ձեր ի՞նչ գործն է, դուք ձեր գործով զբաղվեք... եթե Գալստյանն ասում է, որ իր տղուն ծեծել են, թող դիմի ոստիկանություն»։
Նշենք, որ Ղուլունցի թիկունքը նախկին մարզպետ, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է, ում որդին մարզի դատախազն է։ Հավելենք, որ երեկ նաև Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն էլ հայտարարեց, որ Ղուլունցի մաֆիան իրեն ծեծի է ենթարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները