«Հրապարակ». Ո՞վքեր են ՔՊ-ի նախընտրած ընդդիմադիրները
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմությանն առաջարկել են ԱԺ տնտեսական, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում թեկնածուներ առաջադրել։ Այսինքն՝ ընդդիմության շարքերից իրենց համար ցանկալի անձանց հանձնաժողովի նախագահ ընտրել։
Թե ովքեր են ՔՊ-ի նախընտրած ընդդիմադիրները, չեն հայտնել, քանի որ ընդդիմադիրները կտրականապես հրաժարվել են՝ ասելով, որ իրենք ում ուզեն, նրան էլ պետք է առաջադրեն հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ ՔՊ-ն պետք է հաշվի նստի դրա հետ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովների նախագահներն ընդդիմության ներկայացուցիչներն էին՝ Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանը, որոնք հրաժարվեցին նախագահի պաշտոններից, երբ անցած տարի Դիմադրության շարժման պատճառով ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ արեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։
Միայն Թագուհի Թովմասյանը պահեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իշխանականների այս «մեծահոգության» պատճառը միջազգային հանրության ճնշումներն են, որոնք պահանջում են խորհրդարանում ապահովել ընդդիմության՝ օրենքով հասանելիք պաշտոնները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները