Երեք հայտ պատրաստ է, պետք է ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցելու համար. Անդրեասյան
«Երեք հայտ գրեթե պատրաստ է, պետք է ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում գրանցելու համար»,- Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ մեկ հայտի գրանցումը ՅՈՒՆՍԵԿՕ-ում տևում է հինգ տարի։
«Սա շարունակական աշխատանք պետք է դառնա։ Այն ամենը, ինչ մենք չենք հասցնում գրանցել որպես մեր մշակութային ժառանգություն, գտնվում է մեծ վտանգի տակ, որ կգրանցվի որպես մեկ այլ երկրի կողմից այլ մշակութային ժառանգություն և սա շատ ուղիղ կապ ունի մեր ամենաառանցքային քաղաքականությունների հետ»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Ըստ նախարարի, հուշարձանների ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում մշակույթի արտահանման ամենակարևոր խողովաներից մեկն է։ Նա հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում Հայաստանից ընդամենը 7 հայտ կա գրանցված։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը