Անկախ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի. Վարդանյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.
«Վաղն Արցախն ամբողջությամբ հոսանքազրկված է լինելու: Այդ պատճառով կառավարության որոշմամբ անգամ ապրիլի 20-ի աշխատանքային օրն է տեղափոխվել: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը, որը մինչև օրս վերականգնված չէ: Էներգամատակարարումն Արցախում իրականացվում է բացառապես ներքին սուղ ռեսուրսների հաշվին, որոնք անսպառ չեն, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում:
Արցախի բնակչությունը 128 օր շարունակ դիմակայում է ոչ միայն շրջափակման հետևանքով առաջացած բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարություններին, այլև՝ Ադրբեջանի կողմից հոգեբանական ահաբեկչությանը, Ալիևի ռեժիմի կողմից պարբերաբար հնչող ու գնալով ավելի ագրեսիվ բնույթ ստացող հռետորաբանությանը:
Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը, վերականգնել Արցախ – Հայաստան կապը, նաև Բաքու–Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսել միջազգային մեխանիզմների ներքո, Բաքվի ռեժիմի կողմից նորանոր սպառնալիքներ են հնչում:
Ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և արհամարհելով միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը Արցախը հայերից ազատելն է, 120 հազար բնիկ հայությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին իրենց հայրենիքից վտարելը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելը:
Մեր ճակատագիրը ոչ մեկ իրավունք չունի որոշելու: Անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի: Մեզ ոչնչացնելու ցանկացած փորձ մեզ ավելի միասնական ու կուռ է դարձնելու: Մենք շարունակելու ենք ամուր մնալ մեր հողի վրա, պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար․ ԱՀ ԱԺ խմբակցություններ
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Եթե Արցախի համար պատասխանատու չես, ինչի՞ ստորագրեցիր կապիտուլացիոն փաստաթուղթը
- Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում. Ավետիք Չալաբյան
- ՀՀԿ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը, իրացմանը
- Արցախի ամբողջությամբ հոսանքազրկմամբ պայմանավորված՝ աշխատանքային օրը տեղափոխվել է
- «Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
- Արցախի իշխանությունները այդ հանցավոր խմբի անդամներն են. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան