Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ. Վարդանյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը Business FM-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Արցախի բնակիչները պետք է անեն ընտրություն՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ տեղ փնտրել ապրելու համար.
«Կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անպիտան են։ Խորհուրդ կտայի աշխատանքից ազատել նրանց, որովհետև որքան շատ է հնչում այս հռետորաբանությունը, որքան ավելի կոշտ ու դաժան է այն դառնում, այնքան մեծանում է հավանականությունը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ:
Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ միջոցներով է ադրբեջանական պետությունը 120 հազար հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից: Ամեն դեպքում, դա կլինի մարդկության դեմ հանցագործություն: Եվ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզվով ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում:
Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Եթե Արցախի համար պատասխանատու չես, ինչի՞ ստորագրեցիր կապիտուլացիոն փաստաթուղթը
- Ալիևի ասածը նշանակում է՝ մենք ձեզ հետ խաղաղ ապրել չենք ուզում, մենք ուզում ենք, որ դուք վերանաք տարածաշրջանից. Աղաբաբյան
- Տիգրան Աբրահամյան. Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ
- Այսօր արդեն այս բարբարոսը բարբաջել է իր հերթական նվաստացուցիչ պահանջի մասին. Վարդան Ոսկանյան
- «Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
- Արցախի իշխանությունները այդ հանցավոր խմբի անդամներն են. Մետաքսե Հակոբյան
- Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ
- Պայմանավորվածությունները կաշխատեն, երբ մյուս կողմը միշտ իմանա՝ ինքն իրավունք չունի խախտելու դրանք. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան