Մեկնարկում է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագրի հայտագրումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է նոր ծրագիր՝ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» և հայտարարում ծրագրի մեկնարկը։
Նախարարությունից հայտնումե ն, որ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» կրթական ծրագիրը հնարավորություն կտա խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում։
Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։
2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։
«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 24 - 30-ը։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր և խրախուսական նվերներ:
Ճամբարին մասնակցությունն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:
Գրանցվել կարելի է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների հետ նշված բնակավարերում նախատեսվող հանդիպումների ընթացքում՝ թղթային տարբերակով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 091 52 75 42:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին