Աշոտյան. Երբ Բաբայանի նման մեկը խոսում է լրջությունից, անգամ Նիկոլի կերած խաշած կուկուռուզի ծիծաղն է գալիս
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Սամվել Բաբայանի հայտարարություններին, գրում է.
«Երեկ այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական պետպատվերն էր. Պետրոսին հեռակապով հյուր էին կպցրել Սամվել Բաբայանին։
Ուղեղների լվացման նիկոլական գուռուները և ժողովրդին էշի տեղ դնելու վարպետները 3 նպատակ էին հետապնդում, երեքն էլ տապալված։
1. Արցախի քաղաքական դաշտի վրա սուր ճոճելն էր պետնախարար դառնալու հայտով, որպեսզի չըմբոստանան Նիկոլի՝ Արցախը հանձնելու դավադրության դեմ։
Այս մանյովրը տապալված է, քանզի Արցախում Բաբայանից շատ վաղուց չեն վախենում։
2. 44-օրյա պատերազմի մեղքը Նիկոլի վրայից հանելու փնթի փորձն էր, քանզի թե «նախկինների», թե գեներալների վրա մեղքը գցելը իրեն սպառած, դատարկ և կեղծ քարոզչական ճիգ է։
3. Սերժ Սարգսյանին կպնելը։ Երրորդ նախագահի կողմից վերջին ելույթներում բերված փաստերն ու փաստարկները անգամ ճարտասան և ստախոս Նիկոլը հերքել չի կարողանում։ Ուստի գործի է դրել իրեն ծառայող գործիքներին մեր դեմ քսի տալու անարդյունավետ մեխանիզմը։ Երբ Բաբայանի նման վարկաբեկված, դատարկ և հիվանդագին ինքնասիրահարված մեկը խոսում է լրջությունից և անլրջությունից, անգամ Նիկոլի կերած խաշած կուկուռուզի ծիծաղն է գալիս։
Ի մի բերելով փաստենք, որ Բաբայանի կողմից Նիկոլին երեկ մատուցած հերթական «բարոյական աջակցությունը» տապալված էր։
Հարակից հրապարակումներ`
- Թե բա ՝ «գոսմինիստր եմ ուզում»… Շարմազանով
- Արցախի հետ վերջնագրերով խոսելը լավ բանի չի բերում. Սամվել Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան