Միջին վիճակագրական քաղաքացին․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՄԻՋԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ
« մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք»
Վարչապետ-դավաճան
Միջին վիճակագրական քաղաքացին,տգետ է չար և նախանձ, չունի որևէ սկզբունք։Նա պաշտում է միայն փողը, սեփական բարեկեցությունը։ Հանուն դրանց, միջին վիճակագրական քաղաքացին պատրաստ է ստել, կեղծել ամեն ինչ, բանսարկություններ տարածել, ամեն գնով հասնել իշխանության։ Հասնելով իշխանության, միջին վիճակագրական քաղաքացին շարունակում է ստել, կեղծիքներ տարածել, բայց արդեն բնակվելով շքեղ առանձնատանը, շրջապատված թիկնապահներով։
Նա իրականացնում է իր վաղեմի երազանքը՝ թալանել հանրային ունեցվածքը, օգտագործել իշխանական լծակները՝ ոստիկանություն, դատախազություն,և վրեժ լուծել, ժամանակին իրեն նեղացնողների, նաև այն անձանց հանդեպ, ովքեր իրենից խելացի են, կրթված։ Նա «օգտագործում», ապա նվաստացնում, հասցնում է աղքատության շեմին և ուղարկում է մահվան բոլոր , այլ միջին վիճակագրական քաղաքացիներին։Միջին վիճակագրական քաղաքացին ատում է իր հայրենիքն ու հայրենակիցներին և հանուն փողի և իր ընտանիքի բարեկեցության՝ վաճառում է հայրենիքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին