Տարածքային տվայտանքները, ազգային փորձանքի և քաղաքական տկարամտության դրսևորում էր. Արսենյանը՝ Արցախյան ազատամարտի մասին
«Մեր անկախության պայքարի արդյունքը ՀՀ-ի ստեղծումն էր՝ իր միջազգային ճանաչվա սահմաններում, մնացած բոլորը՝ տարածքային տվայտանքները, ազգային փորձանքի և քաղաքական տկարամտության դրսևորում էր, որը յուրահատում էր 1900-ականների ֆիդայական մտքին»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա հայտնեց, որ իր տունը Հայաստանն է՝ իր սահմաններով , բնակիչներով, տնտեսությամբ և պաշարներով:
Մեր նպատակն է ապահովել մեր քաղաքացիների ապահով, անվտանգ և երջանիկ կյանքը իրենց պետության մեջ՝ այսօր և ապագայում:
«Մեր իշխանությունը, որպես օրինական իշխանություն զբաղված են ՀՀ շահերի արդյունավետ սպասարկմամբ»,-հայտարարեց Արսենյանը:
Նա նշեց, որ իրենց իշխանությունը Հայաստանը որպես պետությունը վերադրաձրել է ժողովրդին և ժողովրդին վերադրաձրել է պետությանը:
ՔՊ-ական պատգամավորը հայտարարե,ց թե գործող իշխանության օրոք ոստիկանությունը բռնություն չի կիրառում ժողովրդի վրա, իսկ միջպետական ճանապարհներն էլ միայն իրենք են կառուցում, մասնավորապես՝ Գնել Սանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան