ԱՄՆ տիկին դեսպանն այլևս ժողովրդավարությունը չի սատարում, սատարում է թքողներին. Խաչիկ Մանուկյան
«Մենք գործ ունենք ստի հետ, ապրում ենք ստի կայսրության մեջ։ Եկել են սուտ մարդիկ, սուտ գործիչներ, սուտ տեխնոլոգներ, սուտ գյուղատնտեսներ, սուտ գիտնականներ, ամբողջ ՔՊ-ական խումբը ստի կայսրություն ձևավորող խումբն է»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ հրավիրած քննարկմանն ասաց բանաստեղծ, 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ մեր աչքի առաջ կերտեցին այդ սուտը, և հիմա այդ ստի մեջ մենք փորձում ենք ճշմարտություններ գտնել, չի ստացվելու։
«Ինչպես նշվեց քննարկման ժամանակ՝ նա պետք է դատվի որպես դավաճան, պետական դավաճան, քանի որ հանձնառություն է ունեցել երկիր կործանելու, ազգ կործանելու։
Նրա ամբողջ գործունեությունը դեպի պարտություն է տանում բոլոր ուղղություններով և նրա մեջ հաղթանակ չկա, այդ մարդը հաղթանակի կրող չէ, նրա ամբողջ բջիջները պարտությամբ են լցված»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, ԱՄՆ դեսպանը բացահայտ հայտարարում է՝ ես սատարում եմ Հայաստանի իշխանություններին. «Հասկանո՞ւմ եք, ԱՄՆ տիկին դեսպանն այլևս ժողովորդավարությունը չի սատարում, արդարությունն ու ճշմարտությունը չի սատարում, ասում է՝ ես սատարում եմ թքողներին, բռնության կոչ անողներին, սատարում եմ նրանց, ովքեր խաբեությամբ եկել ու տիրել են մի ամբողջ ազգի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին