Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործով դատական նիստը հետաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, մեկնարկել է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը։ Դատախազությունը դատարանից պահանջում է Հովիկ Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։
Նիստի ընթացքում պաշտպանական կողմը նշեց, որ իրենց մոտ օբյեկտիվ հիմքեր են առաջացել դատավորին բացարկ հայտնելու հիմքերից դատավորի կանխակալ վերավերմունքի առկայության վերաբերյալ, մասնավորապես գործով անցնողներից մեկի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ հետաձգել գործի քննությունը նոր ներգրաված լինելու հիմքով, մերժվել է առանց պատշաճ հիմնավորման։
Պաշտպաններից մեկի խոսքով, գործին ծանոթանալու համար կողմերին տրամադրվում է ողջամիտ ժամկետ, այս գործերի հատորները կազմված են 400 թերթից, ամեն մի հատոր 4 օր հետազոտելու անհրաժեշտություն կա, այդ ժամկետը չի տրվել դատավարության մասնակիցներին, որպեսզի կարողանան արդյունավետ իրականացնել իրենց վստահորդների պաշտպանություն, ինչը դատարանի կողմից որոշակի առումով խոչընդոտ է. «Հետևաբար, խախտվում է կողմերի մրցակցության և հասավարության սկզբունքը, դրանում դրսևորվում է կողմնակալ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ։ Նշվածը կասկածի տակ է դնում դատավորի կողմնակալ վերաբերմունքը և դատավորին հայտնում ենք ինքնաբացարկ»։
Դատարանը միջնորդությունը չքննեց։
Դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, որպեսզի ներկայացուցիչները, ովքեր չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին, ծանոթանան ու կարողանան իրականացնել իրենց վստահորդների պաշտպանությունը:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում էր կայացրել Հ.Ա.-ի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ
- «Փաստ». Ինչպես են Հովիկ Աբրահամյանի առանձնատան ներսի լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում
- «Ժողովուրդ». Ինչպե՞ս Հովիկ Աբրահամյանի՝ արգելանքի տակ դրված գույքը վաճառվեց
- «Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը
- «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղո՞ւմ, թե՞ կան բացահայտումներ
- «Ժողովուրդ». Ինչու է Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել ԱԱԾ՝ հարցաքննության
- Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել. Ռոմանոս Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան