Թովմասյանը, տեղյակ լինելով իրեն անվստահություն հայտնելու իմ նախաձեռնության մասին, սարքեց էս շոուն. Հովիկ Աղազարյան
«Մինչև բուն ելույթիս անցնելն ուզում եմ մի երկու խոսք ասել տիկին Թովմասյանի պահվածքի հետ կապված»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով րոպեներ առաջ ի նշան բողոքի ԱԺ ամբիոնից չիջնելու Թագուհի Թովմասյանի բողոքի ակցիային::
Նա հայտնեց, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրակարգով Մարդու իրավունքների մշտական հանձնաժողվի հայտնի նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ նախաձեռնելու է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացը:
Ներողություն խնդրելով ՔՊ խմբակցությունից ներքին աշխատանքային որոշումները գաղտնազերծելու համար՝ Աղազարյանն ասաց. «Ես հետո անվստահության գործընթաց նախաձեռնել եմ և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը կդառնա քննարկման առարկա: Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին սարքեց էս շոուն՝ հետապնդելով երկու նպատակ: Առաջին՝ ճնշում գործադրի մեր խմբակցության որոշ գործընկերների վրա, թե՝ տեսեք ես խոսացի, դրանից հետո իմ նկատմամբ նման բան արեցին, և հանրությանը ցույց տա, որ ինքը համարձակ ելույթ ունեցավ, որի հետևանքով այդ ամենը տեղի ունեցավ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան