«Հրապարակ». Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում. Զոհվածների ծնողներից, փաստորեն, մեծ վտանգ են տեսնում
«Հրապարակ» թերթը գրում է
. «Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում: Դեռ պատերազմից հետո խորհրդարան այցելելիս, ինչպես հայտնի է, արդեն աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվում` խորհրդարանի մերձակայքը, բակը, և ներսում անվտանգության աշխատողների պակաս չէր զգացվում, անգամ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին էին սկսել խիստ մանրակրկիտ զննության ենթարկել անցակետում։
Սակայն Փաշինյանի վերջին այցի ժամանակ թիկնազորը որոշել է վարչապետի անվտանգության անվան տակ սահմանափակել նաև լրատվամիջոցների բուն աշխատանքը։ Երեկ թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին, ավելի ճիշտ՝ դա անեն կադրը զում անելով` մոտեցնելով:
Բացի այդ, դահլիճի ներսում աշխատող օպերատորներին են զգուշացրել, որ շատ մոտիկից չնկարեն վարչապետին։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցով պայմանավորված՝ խորհրդարան թույլ չեն տվել այցելել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողների, որոնց հետ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել: Եվ հանդիպումն արտահերթի պատճառով հետաձգվել է։ Չնայած այս օրերին խորհրդարանում դպրոցականներ են հյուրընկալվել: Զոհվածների ծնողներից, փաստորեն, մեծ վտանգ են տեսնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան