Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը. Սամվել Բաբայան
«Արցախում սոցիալալան վիճակը կհամարեի վատ, ոչ կազմակերպված և մենք պարտավոր ենք արագ կազմակերպվել: Ասացի, որ իմ հանդիպման ժամանակ բարձրացրած ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի նախագահը կարողանար իր մեջ ուժ գտներ և մեզ նշանակեր պետնախարար»,- Հարցազրույց» հաղորդման ժամին տեսակապով Արցախից հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
Նա տեղեկացրեց, որ Արցախում իրավիճակը կարգավորելու համար 5 կետից բաղկացած առաջարկներ ունեն և եթե պետնախարար նշանակվի դրանք արագ կիրագործեն և հասարակությանը շոգից կհանեն:
Բաբայանը հավաստիացրեց, որ երթ իր առաջարկած 5 կետերը իրագործվեն, Լաչինի միջանցքը բացվելուց հետո արտագաղթ չի լինի:
«Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը և 5 քայլերը կատարել,փորձել պաշտպանությունը ստեղծել և Արդբեջանի հետ հավասարը հավասարի հետ նստել բանակցել»,-հայտարարեց Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան