Ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը
Ծովակալ Սերգեյ Ավակյանցը լքել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ՌԾՆ) հրամանատարի պաշտոնը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, հրաժարականի մասին տեղեկությունը հաստատել է Հեռավոր Արևելյան Դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևին։
«Ավարտվում է նախապատրաստական շրջանը, որի ընթացքում մենք ստեղծել ենք կենտրոնացված կառույց, որը կիրականացնի մարզային կենտրոնների գործունեության մեթոդական ուղեկցումը և դրանց աշխատանքների համակարգումը: Այդ կենտրոնական կառույցը, ըստ էության, նախագահի առաջադրած խնդրի կատարման շտաբը կգլխավորի Ծովակալ Ավագյանցը, որը մինչևվերջերս ղեկավարում էր Խաղաղօվկիանոսյան նավատորմը»,-հայտարարել է Տրուտնևը՝ պատմելով ռազմամարզական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնների մասին։
Սերգեյ Ավակյանցը Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար է նշանակվել 2012 թվականի մայիսին։ 2014 թվականի դեկտեմբերի 13-ին նրան շնորհվել է ծովակալի զինվորական կոչում։ Տարբեր ժամանակներում պարգևատրվել է մի շարք շքանշաններով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները