Վրաստանի գետերի և լճերի 231 կետերում ջրի որակի մոնիտորինգ է իրականացվում
Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Ջրային ռեսուրսների կառավարման մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է եվրոպական չափանիշներին համապատասխան։
Այս նախագծի մասին «Նախարարի ժամ» ձևաչափով խորհրդարանում իր ելույթի ընթացքում տեղեկացրել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
«Օրենքի նախագծի քննարկմանը զուգընթաց, սկսեցինք վերականգնել ջրի որակի և քանակի մոնիտորինգային ցանցը, որը տարեցտարի ընդլայնվում է»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Շամուգիան։
Նախարարի խոսքով՝ ջրի որակի մոնիտորինգ է իրականացվում Վրաստանի գետերի և լճերի 231 կետերում և ստորգետնյա քաղցրահամ խմելու ջրի 68 կետերում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին