Սովորաբար սխալ են հասկանում. Փաշինյանը՝ Արցախի ԱԺ-ի պատգամավորներին
«Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը և մյուս կողմից էլ ես արձանագրում եմ, որ սադրանքի նպատակը պրոցեսները էսկալացիայի տանելն է»,-ԱԺ միջանցքում տված ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և շեշտեց, որ, ի պատասխան դրան, հայկական կողմը հանգիստ, քաղաքական գնահատականներով գնալու է առաջ;
Նա անդրադարձավ նաև Արցախի խորհրդարանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը Արցախի ինքնորոշման իրավունքը տարանջատում է անվտանգության հարցերից:
«Եթե հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում՝ անընդհատ սխալներ ենք գործում և գործել ենք»,-արձագանքեց Փաշինյանը՝ նշելով, որ Արցախի ԱԺ հայտարարություններին հետևում և հարգանքով է վերաբերում:
Հարցին, թե արցախցի պատգամավորները սխա՞լ են հասկացել իր հայտարարությունը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը պատասխանեց. «Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ սխալ են հացկացել, բայց իմ կարծիքով, մեծ հաշվով, սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են»:
Նա լրագրողներին հարցրեց, թե Արցախի խորհրդարանում փաստարկների դաշտում ի՞նչ հակափաստարկ է հնչել:
Արձագանքելով լրագրողի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու կամ չճանաճելու վերաբերյալ հստակ պատասխան տալու հորդորին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին ներկայացրեց մադրիդյան սկզբունքների իր մեկնաբանությունը. «Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և ես ասում էի, որ մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ իրականություն ենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային և աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Ես ասել եմ, որ մեքն այս իրադրության հետ պետք է առերեսվենք: Ես երեկ ասում էի՝ հարգելի՛ ընդդիմադիրներ, քննադատեք ինձ այս սրա համար, ինչո՞ւ չեք քննադատում, որովհետև դուք էլ եք նույն սխալը գործել՝ ես էլ, որ այս իրականության հետ չենք առերեսվել»:
Լրագրողները հիշեցրեցին, որ նախօրեին Վարդան Օսկանյանը հերքել է Փաշինյանի պնդումը և ասել, որ մադրիդյան փաստաթղթում նման թեզ չկա:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե Օսկանյանը բովանդակության չի անդրադարձել. այլ կարգախոսներին:
«Բանակցային իարկանությունն այլ է եղել՝ մենք տեսախցիկենրի առաջ ուրիշ բան ենք խոսել: 2018 թվականից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ հրապարակային խոսակցությունը լինի նույնը: Այն շատ ցավոտ և բարդ պրոցես է: Ընդամենը դա եմ ուզում անել»,-հայտարարեց Փաշինյանը և հրաժարվեց պատասխանել Ալեն Սիմոնյանի՝ թքելու միջադեպի մասին հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Անկախ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի. Վարդանյան
- Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան