Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր
Ապրիլի 11-ին ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար:
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Տեղում վիրավոների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան
- Տեղի բնակիչները զայրանում էին, թե ինչու իրենք չէին կարող մասնակցել գործողություններին. Մարզպետ
- Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Տեղի հատվածում Ադրբեջանի իրականացված սադրանքի մանրամասները
- Տեղում զոհված հատուկջոկատայիններն այսօր հուղարկավորվեցին
- Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին
- Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
- Կնշանակվի քննություն, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղի ուղղությամբ թշնամու հարձակման մասին
- Տեղում գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի․ Դանիելյան
- Մկրտիչ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը
- Տեղում զոհված Նարեկ Սարգսյանն ամուսնացած չէր, երեք եղբայրներից միջնեկն էր
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Ինչ՞ու Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, ո՞վ է դրա համար պատասխանատու. Չալաբյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին