Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին արտիստն է
«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը Wiwiblogs-ի հարցման արդյունքում ճանաչվել է այս տարվա մրցույթի ամենասիրված կին արտիստը:
Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչը 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում Ֆրանսիայի ներկայացուցիչը 8,48 տոկոսով:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:
Հարակից հրապարակումներ`
- Բրունետը՝ թոփ տասնյակում. BBC-ի կանխատեսումը
- Ներկայացվել է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան
- «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 15-ին
- Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան