Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել. ՊՆ
Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
«Տվյալ տարածքում դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում, գերատեսչությունը չի պատասխանել։
Հիշեցնենք, որ Panorama.am-ի նմանատիպ հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին.
««ՀՀ կառավարությանը հասցեագրված Ձեր 12.04.2023թ. հարցման յապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում բարձրացված հարցերի կապակցությամբ թույլատրելի սահմաններում տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակվել է Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում։
Հաշվի առնելով պետության անվտանգության մասին հանրությանը թույլատրելի սահմաններում հավաստի տեղեկություններ տրամադրելու կարևորությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան ճշգրտման աշխատանքներն ացարտելուց հետո անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով կհրապարակվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են ՀՀ և ԱՀ ներկայացուցիչները
- Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին