ԱՄՆ-ից Հայաստանին մեղադրանք է առաջադրվել երկակի նշանակության արգելված ապրանքների՝ չիպերի վերաարտահանման համար
«Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ սկսեց մի շարք ռազմական ապրանքներ ներմուծել՝ շրջանցելով պատժամիջոցները»,- գրել է The New York Times (NYT) թերթը նախօրեին՝ ապրիլի 18-ին հրապարակված հոդվածում, որին անդրադարձել է eadaily.com-ը։
Ամերիկյան ամենաազդեցիկ պարբերականներից մեկը անդրադարձել է մարտի 24-ին ԱՄՆ առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունների ընթացքում ներկայացված նյութերին։ Նրանց տվյալներով՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, ԱՄՆ-ից չիպսերի և պրոցեսորների ներմուծումը Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 515 %-ով։ ԵՄ երկրներից Անդրկովկասյան Հանրապետություն նույն ապրանքների ներմուծման ծավալների աճը վերջին մեկ տարում համեմատաբար ավելի համեստ է եղել, սակայն, ի վերջո, ըստ ամերիկյան կողմի, որին մեջբերում է NYT-ը, այն կազմել է 212% (2021 թ.-ի համեմատ):
«Հայաստան ներմուծված չիպերի և պրոցեսորների 97 %-ն այնուհետ վերաարտահանվել Ռուսաստան»,-պնդում է թերթը՝ ընդգծելով, որ «ներմուծվող սարքավորումները կարևոր նշանակություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ հրթիռների արտադրության համար»։
«Լայնածավալ պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները սահմանել է 38 այլ երկրների կառավարությունների հետ գործընկերությամբ, «լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի ռազմական հնարավորություններին և մեծացրել է նրա ծախսերը իրեն անհրաժեշտ մասերի ձեռքբերման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից Ռուսաստանին չիպերի ուղղակի վաճառքը զրոյի է հասել: ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանն արդեն վատնել է իր գերճշգրիտ սպառազինությունների մեծ մասը և ստիպված է եղել դրանք փոխարինել ավելի ցածր որակի կամ կեղծ մասերով, որոնք ավելի պակաս ճշգրիտ են դարձնում իր զենքերը: Սակայն առևտրի տվյալները ցույց են տալիս, որ այլ երկրներ միջամտել են՝ Ռուսաստանին անհրաժեշտ բաղադրիչների մի մասը տրամադրելու համար: Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո (մատակարարման ծավալների) կտրուկ անկումից հետո չիպսերի ներմուծումը Ռուսաստան նորից սկսեց աճել, հատկապես Չինաստանից», -նշում են հրապարակման հեղինակները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կողմից գերմանական ապրանքների ձեռքբերման ծավալները կասկածներ են հարուցել արևմուտքում
- G7-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները
- ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալը ՀՀ փոխվարչապետին հիշեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
- Ծխախոտ ներմուծողերը պետք է պարզաբանեն, թե ինչպես է պատժամիջոցի ներքո գտնվող արտադրանքը հայտնվում հայաստանյան շուկայում
- ԵՄ-ից Հայաստան կրծքի էլեկտրական պոմպերի ներկրման ավելացումն անհանգստացրել է եվրոպացի պաշտոնյաներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին