Մոտ օրերս ինֆորացիա կտարածենք․ Արամ Նիկոլյան
Ոճաբան Արամ Նիկոլյանն այս պահին հրաժարվում է հարցազրույցներ տալ։ Panorama.am-ը փորձեց ճշտել լրատվամիջոցներով շրջանառվող լուրը՝ առ այն, որ Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։Նիկոլյանը ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց լուրը։
«Մոտ օրերս մամուլի հաղորդարության միջոցով ինֆորացիա կտարածենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
- Աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ. Արամ Նիկոլյան. Hraparak.am
- Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի... Իշխանյան