Ֆիրդուսցիները կառավարությունից դժգոհ են դուրս եկել. բողոքի ակցիան կշարունակեն
Այսօր՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Ֆիրդուսի թաղամասի բնակիչները դժգոհ են կառավարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից։ Այդ մասին նրանք հայտնեցին Panorama.am-ին։
Ըստ նրանց, հարցի լուծումը հերթական անգամ ձգձգվում է։
«Դե խոսեցինք իրենց հետ, պայմանավորվեցինք, որ պիտի մի քանի օրվվա ընթացքում մեր կետերով բոլոր պատասխանները տան։ Ինքը մեզ պիտի պատասխանի, բայց մենք հույս չունենք, վաղը գնալու ենք ԾԻԳ-ի գրասենյակ՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Որ մենք տվել էինք դիմումը, մեզ էդքան ուշացումով պիտի պատասխանեին, հիմա նույնը բանավոր իրենց ասեցինք, իրենց մոտ նշումներ արեցին, ասեցին կպատասխանենք, թե հիմա ինչքանով կպատասխանեն, ինչքանով չէ, ես չեմ կարող ասել։ Էլի ցրեցին, թե կպատասխանեն, դժվար ա ասելը»,- Panorama.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ներկայոցուցչի հետ հանդիպման գնացած Ֆիրդուսի թաղամասի բնակիչների Ռոբերտը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիրդուսի բնակիչ. Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված, մենք չենք ուզում դառնալ դրա զոհը
- Ֆիրդուսցիները 8 հոգանոց խմբով ներս մտան կառավարության շենք
- Ֆիրդուսի բնակիչ. Կարեն Կարապետյանը մեզ կրակը գցեց, հիմա տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա