Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Գարեգին Երկրորդ
«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարության մեջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին․ մենք հայրական հորդոր ենք ուղղել և այն չի կարող ժամանակով սահմանափակված լինել»,-այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի և խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ են հանդիսացել նշված պատգամի փոխանցման համար։
Դժբախտաբար, տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ մտահոգիչ, Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, և այստեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Այս խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին