Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են.
«Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Արցախի ՆԳՆ. Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին