Հրդեհ կահույքի սրահում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» ահազանգ
Ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Ըստ նախնական տվյալների՝ մոտ 300-400 քմ մակերեսով մեկհարկանի շինությունում այրվում են կահույքի երեսպատման պարագաներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա