Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս. Թագուհի Թովմասյան
«Ես իրականացնում էի քաղաքական ակցիա։ Դա շատ ընդունված բան է աշխարհի տարբեր պառլամենտներում, որ գրավում են ամբիոնն ու այդպես փորձում ուշադրություն հրավիրել այն աղաղակող խնդիրների վրա, որոնք լսելի չեն իշխանության համար»,- ԱԺ նիստերի դահլիճում քաղաքական ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ իր ելույթում բոլոր շեշտադրումները հենց դրա մասին էին՝ հերիք է ստել։
«Նիկոլ Փաշինյանն իր ստելու լիմիտը սպառել է։ Ինքը պետք է հասկանա, որ ամեն անգամ ամբիոնին մոտենալուց, ստելուց հետո, ինքը պետք է պատասխանատվության ենթարկի։ Հերիք է։ Հինգ տարի քաղաքացիներին խաբում է Նիկոլ Փաշինյանը։ Իմ ակցիան դրա մասին էր։ Եվ իրենք այդ բիրտ ուժի կիրառման փոխարեն ընդամենը կարող էին մի քանի ժամ հանդուրժել, հետո ես կորոշեի իմ անելիքը՝ շարունակել, թե ոչ։ Բայց որոշեցին գնալ, ինչպես միշտ, բռնության ճանապարհով և ոչ միայն ինձ, այլ նաև իմ մի շարք գործընկերներին, կանանց քաշքշելով, բռնությամբ դուրս հանեցին դահլիճից։ Մենք ոչինչ չէինք անում, ուղղակի կանգնած էինք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ իրավական առումով խնդիր կա, քանի որ ԱԺ նախագահը հայտարարել էր ընդմիջում և ընդմիջման ժամին որևէ մեկն իրավունք չուներ իրենց ԱԺ դահլիճից դուրս հրավիրել։
«Ես չեմ փոշմանել, ճիշտ եմ արել, կարծում եմ, որ ընդդիմադիր պատգամավորները, որոնք շատ ավելի փոքր թվով են ներկայացված խորհրդարանում, նաև պետք է այսպիսի քաղաքական ակցիաների միջոցով իրենց ասելիքն էլ ավելի հասանելի դարձնեն հանրությանը։
Այս երեք օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ ասես խաբեց, ինչ սուտ ասես՝ ԱԺ ամբիոնից հնչեցրեց։ Պե՞տք է պատասխան տա։ Պե՞տք ինչ-որ մեկը նրան ասի, որ ստում ես, հերիք է։ Երեք օր դու ստում ես։ Եկել ես այստեղ շոո՞ւ անես։ Չի կարելի այլևս հանդուրժել։ Նիկոլ Փաշինյանի ստերը պետք է ամեն օր հանրայնացնենք ու ասենք, որ վարչապետը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյան կոչվող խուլիգանը չունի նիստ վարելու կարողություն»
- Ինչպես է ակցիայի ժամանակ Փաշինյանն արագ հեռանում ԱԺ դահլիճից
- Թովմասյանը, տեղյակ լինելով իրեն անվստահություն հայտնելու իմ նախաձեռնության մասին, սարքեց էս շոուն. Հովիկ Աղազարյան
- Ընդդիմադիր 10 պատգամավորներ մինչև օրվա վերջ չեն կարող մտնել ԱԺ նիստերի դահլիճ
- Տիկին Թովմասյանին չկպնեք. «Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում»
- Սամսոնյան. Նման ակցիաների համար են ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված լիազորել ԱԺ ընդդիմությանը
- Ալեն Սիմոնյան. Պետք լինի, կթքեմ
- Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ամբիոնի մոտ ակցիա իրականացրած ընդդիմադիրներին
- Ազգային ժողովում իրավիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին