Ադրբեջանում ազգային փոքրամասնություններին ցեղասպանե՞լ են, թե կեղծել թվերը
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Ադրբեջանում վերջին մարդահամարը եղել է 2019թ.-ին, որի արդյունքները հանրայնացվել էին միայն մասամբ։ Օրինակ, որևէ տեղեկություն չէր հաղորդվում բնակչության թվաքանակի մասին՝ ըստ ազգային պատկանելության։
Վերջերս հանրայնացվել են նաև այդ թվերը, ու պարզվում է, որ ըստ մարդահամարի պաշտոնական տվյալների՝ 10 տարվա ընթացքում (2009 - 2019) քրդերի թվաքանակը նվազել է 40%-ով, թալիշներինը՝ 22%, լեզգիներինը՝ 7%, մնացած ժողովուրդների դեպքում էլ՝ միջինում 35-40%։
Մինչդեռ բնակչության ընդհանուր թվաքանակը, ըստ այդ տվյալների, աճել է ավելի քան 1 միլիոնով (ավելի քան 10%) և ընդ որում, տոկոսային հարաբերությամբ աճել է իրենց եզրաբանությամբ «էթնիկ ադրբեջանցիների» թիվը (91.6%-ից դարձել է 94.8%)։
Ի՞նչ է ստացվում.
1) Ադրբեջանում հերթական անգամ միտումնավոր կեղծել են տեղաբնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրական թվաքանակը՝ ի ցույց դնելով իրենց վերաբերմունքը և քաղաքականությունը նրանց նկատմամբ (ուծացում, ձուլում, ոչնչացում)
2) ցեղասպանել են,
3) դեպորտացրել են,
4) ստեղծել են ներսում այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ վախենում են նշել իրենց իրական ազգային պատկանելությունը, ճիշտ այնպես, ինչպես այսօր շիաների մեծ մասը վախենում է բացահայտ նամազ անել, գնալ մզկիթ և շրջապատում խոստովանել, որ Ռամազան ամսին ծոմ է պահում։
Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս ամենին, եթե Հայաստանում իշխողները օրուգիշեր չխոսեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց և արցախահայության համար, չգիտես էլ թե ումից, անվտանգության միջազգային ինչ-որ երաշխիքներ մուրալուց»։
Հարակից հրապարակումներ`
- Թալիշ մտավորական. Ադրբեջանի իշխանությունները թալիշներին սպանում են, որպեսզի նրանց բողոքի ձայնը լռեցնեն
- Իրանական կայք. Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրը կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան