Ազգային ժողովում իրավիճակը լարված է
Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։
«Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնում ամբիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա»,- հայտարարեց Թովմասյանը։
«ԱԺ ամբիոնը չեմ լքելու, իրականացնում եմ քաղաքական ակցիա...
Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։
Սոթքում կրակում են, Դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում:
Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում...»,- ասաց Թովմասյանը։
Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։
Հայտարարվեց ընդմիջում։
Անվտանգության աշխատակիցները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին փորձեցին քաքշելով հեռացնել դահլիճից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան