Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ամբիոնի մոտ ակցիա իրականացրած ընդդիմադիրներին
Ազգային ժողովում լարված իրավիճակից ու ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ ամբիոնի մոտ ակցիա իրականացրած պատգամավորներն իրականում խոչընդոտում էին սահմանադրական գործընթացը ԱԺ-ում։
«Նրանց հայտարարվում է նկատողություն, ինչպես նաև նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելուց»,- ասաց Սիմոնյանը։
Նա մանրամասնեց, որ այն ընդդիմադիր պատգամավորները, ովքեր չեն մասնակցել այդ ակցիային, կշարունակեն օրենքով նախատեսված իրենց լիազորություններն իրականացնել։
«Քիչ անց կհայտարարեմ պատգամավորների անունները, ովքեր չեն կարող մասնակցել նիստին»,- ասաց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան