Ֆիրդուսի բնակիչ. Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված, մենք չենք ուզում դառնալ դրա զոհը
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հանրապետության փողոցի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը վստահ է, որ Ֆրիդուսի թաղամասի կառուցապատման գործում կոռուպցիոն լուրջ ռիսկեր կան։
«Ապրիլի 17-ին ԾԻԳ-ի ղեկավարի՝ Շողիկ Երանյանի և փաստաբանի հանդիպման ժամանակ, ամեն մի նախադասությունը հակասում էր նախորդին, ես կարող եմ ձայնագրությունները միացնել։ Ինչ է տեղի ունենում, որ սա քաղաքաշինության ծրագիր է, այլ ոչ թե գերակա շահ, քաղաքաշինության ծրագիրը չի մտնում գերակա շահի իրավունքների տակ»,-ասաց նա։
Բնակչի խոսքով, ասում են՝ 2020-2021 թվականներին իրենց առաջարկվել է 1700 դոլարի փոխհատուցում, սակայն հավաքված բոլոր բնակիչներն էլ կարող են պնդել, որ 1700 ամերիկյան դոլարի համարժեք փոխհատուցման նամակ չի եկել ոչ մեկին։
«Հիմա Երևանում ծանրամարտի առաջնություն է։ Կառավարությունն իր օղակներով ծանրութուն է վերցրել, որ բարձրացնի, միանշանակ ասում եմ՝ չեն կարող բարձրացնել այդ ծանրությունը և չեն կարող էսքան ժողովրդին տեղահան անել, ասել՝ դուք գնացեք այստեղից, մենք պետք է գանք ու շատ մեծ կոռուպցիա անենք, շահույթ ստանանք»,- ասաց քաղաքացին։
Ֆիրդուսի թաղամասի բնակիչ, փաստաբան Ռուբեն Աթոյանը ստեղծված իրավիճակում առավել կարևորեց քաղքացիների իրավունքների պաշտպանության հարցը։
«Մեր տարածքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված, և մենք չենք ուզում դառնալ այդ ռիսկերի զոհը։ Մեզ տրված իրավունքներով մենք 2015-2018 թթ. վիճարկել ենք Կառավարության որոշումը։ Մինչև այսօր դատական նիստեր չեն անցկացվում և մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այս ամենն ուղղորդվում է, որ այդ նիստերը չկայանան։
Եթե անգամ մերժեն, դա մեզ համար նորից լուծում է, քանի որ կատարվող գործողություններն ունեն հակասություններ Սահմանադրության հետ, և երբ որ հարցը հայտնվի Սահմանադրական դատարանում, կլինի շատ խնդրահարույց։ Մենք ցիվիլ տարբերակով պահանջում ենք ստեղծել հանձնաժողով, որը կկարգավորի այս հարցերը»,- ասաց բնակիչը։
Ռուբեն Աթոյանի խոսքով, այս գործընթացում կա երեք կողմ՝ պետություն, մասնավոր և բնակիչ։
«Խաղի կանոններն ընտրված են այնպես, որ վատ լինի պետության և բնակչի համար և լավ ինվեստորի համար։ Սա լինում է այն դեպքերում, երբ պետությունը այդ գործից սպասում է վարձահատույց լինելուն։ 2018-ին իշխանությունը փոխվեց և տեսավ, որ այդ ընկերությունը չի փայլում իր գործունեությամբ, կան խնդիրներ, ինչո՞ւ պետությունը չի զբաղվել այդ հարցերով։ Պետությունը պետք է լուծի այդ խնդիրները ոչ թե ջանասիրաբար սպասարկի տվյալ կազմակերպությունների շահերը»,- ասաց նա։
«Իրենք միշտ դեմ էին էդ գերակա շահին, բայց հենց նստեցին՝ տեսան ինչ լավ բիզնես ա, ինչ լավ եկամտաբեր աղբյուր ա, և հիմա շարունակում են էդ պրոցեսը, որը իրենց հաճույք ա պատճառում։
Ես տան մեջ նստած, իմ գույքը, իմ հողը դրել են վաճառքի՝ գինը 3,5-7000 դոլար, ու գալիս է ինձ առաջարկում 1500, 1600, 1700 դոլար, ինքը գները գիտի, մենք չէ՞, ինքը տենց խելացի ա, մենք չէ հա՞»,- ասաց Ֆիրդուսի կին բնակիչներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիրդուսցիները 8 հոգանոց խմբով ներս մտան կառավարության շենք
- Ֆիրդուսի բնակիչ. Կարեն Կարապետյանը մեզ կրակը գցեց, հիմա տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կանի