Աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ. Արամ Նիկոլյան. Hraparak.am
«Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել, ես այստեղ աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Հանրային հեռուստաընկերությունից փորձում են հեռացնել իրեն:
Ոճաբանը նաև նշել է, որ աշխատանքը բնականոն կերպով շարունակվում է նաև «Արամ Նիկոլյան» հագուստի խանութ սրահում: Նիկոլյանն այլ հարցերի չի ցանկացել պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում հանդես է գալու մամուլի հաղորդագրությամբ։
«Այս պահին այլ բան ասել չեմ կարող, առաջիկայում պրես ռելիզ կտարածեմ ու կխոսեմ», - ասել է ոճաբանը:
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի... Իշխանյան
- Փաստաբան. Նիկոլյանը դիմում չի գրելու, եթե նման բան լինի, հետևելու են դատական գործընթաց
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. աղբյուր
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին