Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են
Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը՝ մեկ բրոնզ, մեկ արծաթ, մեկ ոսկի Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից ևս վեցը մտան ասպարեզ:
Ցավոք, Արամ Աղաջանյանը, Վահագն Չալյանը, Նորիկ Խուրշուդյանը անմասն մնացին մեդալների համար պայքարից, իսկ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալի ակնկալիք ունեինք կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանից, սակայն մեր մարզուհին եզրափակչում պարտվեց ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և բավարարվեց արծաթե մեդալով:
Ոսկե մեդալ ունենալու այսօրվա վերջին հույսը կապված էր Մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանի հետ. նա եզրաձակչում պետք է մրցեր Ռաման Դամյուի հետ /Բելառուս/, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ և արցախցի դյուցազունը հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն:
Այսպիսով հայ սամբիստները 2023թ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան