Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները սադրանքներ են նախապատրաստում՝ ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Այս մասին նա հայտնել Է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Նման տվյալներ, ցավոք, կան»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ում նման տեղեկատվության առկայության մասին հարցին:
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու այդ փորձերն «ակնհայտ են և չեն թաքցվում»։
Լեբեդևը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ն կպահպանվի դեռ երկար տարիներ։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ ԱՊՀ երկրները հարևաններ են, որոնք «դատապարտված են կողք կողքի ապրել», ընդ որում սերտորեն համագործակցում են:
Ըստ նրա՝ ԱՊՀ-ի հետ Ուկրաինայի կապերի խզումը չի հանգեցնում ոչ մի լավ բանի ոչ միության, ոչ հենց այդ երկրի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան