Մեկ ամսվա ընթացքում երեք գյուղում ընդամենը 10 րոպե են ջուր ունեցել.Գառնիկ Դանիելյան
«Հակո, Սորակ և Կանչ էզդիաբնակ գյուղերում պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է, ճանապարհները ոչ բարեկարգ վիճակում են գտնվում և գյուղեր հասնելու համար ժամեր է պահանջվում»,-խորհրդարանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին դիեմց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ ճանապարհների ոչ բարեկարգ լինելու պատճառով գյուղում չեն կարողանում կաթ մթերել և անասնագլխաքանակը կրճատվում է:
«Եզդիաբնակ այս համայնքներում ջուրը բացակայում է, մեկ ամսվա ընթացքում ընդամենը 10 րոպե են հնարավորություն ունեցել ջուր ունենալ»,-տեղեկացրեց Գառնիկ Դանիելյանը:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ տեղյակ են խնդրին և այս տարի կիրականացնեն ասֆալտապատման աշխատաները, բայց տեղյակ չէ ջրի խնդրից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին