Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքացիներին դուրս են շպրտվում քաղաքապետարանից. Գեղամ Նազարյան
«Մի խումբ քաղաքացիներ, որոնք ունեն հողի սեփականության վկայականներ, ամիսներ շարունակ Երևանի քաղաքապետարանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից ուղղակի դուրս են շպրտվում քաղաքապետարանից, երբ այդ մարդիկ գնում են այդ խնդրով իրենց իրավունքները պաշտպանելու»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով կառավարության գործունեության ծրագրի 2022թ. կատարողականի իր բլոկը ներկայացնող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին:
Պատգամավորը ՏԿԵ նախարարին խնդրեց, որ նա ինչ-որ ձևով Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին խնդրի,որ այդ քաղաքացիների հարցը լուծվի:
«Արդեն որևէ սահման չի ճանաչում այն վերաբերմունքը, որին արժանանում են այդ մարդիկ, խոսքը երեք տասնյակից ավել մարդկանց սեփականության իրավունքի կոպտագույն խախտման մասին է, որը տեղի է ուենում Երևանում»,-հայտնեց Գեղամ Նազարյանը:
Գնել Սանոսյանը պատգամավորին առաջարկեց այդ քաղաքացիների տվյալներն իրեն փոխանցի, որպեսզի Երևանի քաղաքապետարանի հետ հարցը դիտարկեն:
Հարակից հրապարակումներ`
- 1340 ուսուցչի կողմից առնվազն էթիկական չէ նման հարց բարձրացնելը. Ժաննա Անդրեասյան
- Երեք հայտ պատրաստ է, պետք է ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցելու համար. Անդրեասյան
- Կա տեղեկատվություն, որ բժիշկներն աշխատանքային ժամից դուրս աբորտներ են անում. Էմմա Պալյան
- Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Այլապես մենք միշտ էլ կլինենք հիվանդաբուժության նախարարություն. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան