Ծնվել է ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի որդին
19.04.2023թ-ին Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական հրետակոծության զոհ դարձած Նորավան գյուղի բնակիչ Գևորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը։ Մայրը՝ Լիանա Ամիրյանը, որոշել է որդուն կոչել հոր անունով։ Այս մասին հայտնում են Սիսիանի ԲԿ-ից։
«Սիսիանի բժշկական կենտրոնի կոլեկտիվը շնորհավորում է Լիանային փոքրիկ Գևորգի ծննդյան կապակցությամբ, ցանկանում, որ նրա հինգ զավակները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան երջանիկ ապագա»,- ասվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում։