Ժաննա Ալեքսանյան. Այս իրավիճակը նոր հեռանկարներ է բացել թքելու մոլուցք ունեցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, եկել, նիստը ձայնագրել, Սերժ Սարգսյանին է տվել, գետինն էլ չի մտնում»: Բոլորը հասկացան, որ վարչապետի այս խոսքերը ուղղված են Թագուհի Թովմասյանին։
Վայել չէ իշխանության բարձրագույն ղեկավարին խոսել կմոջ մասին այսպիսի արտահայտություններով։
Սրան հետևեց այսօր խորհրդարանում ամբիոնից չհեռանալու քաղաքական ակցիա իրականացնող Թագուհի Թովմասյանի նկատմամբ հարձակումը ՔՊ-ին պաշտպանող ԱԱԾ աշխատակիցների բռի կամ բռնի մանակցությամբ։ Վարչապետը դահլիճում էր և որևէ կերպ չի միջամտել լարվածությանը և օլիմպիական հանգտությամբ լքել է դահլիճը։ Այս իրավիճակը նոր հեռանկարներ է բացել թքելու մոլուցք ունեցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, նա հայտարարել է, որ կթքի, երբ կամենա։
Մոռացա ասեմ, որ վարչապետը խոսել է նաև Թագուհի Թովմասյանի բարոյական կերպարի մասին և ոչ մի բառ թքող ԱԺ նախագահի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է ակցիայի ժամանակ Փաշինյանն արագ հեռանում ԱԺ դահլիճից
- Տիկին Թովմասյանին չկպնեք. «Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում»
- Ալեն Սիմոնյան. Պետք լինի, կթքեմ
- Ազգային ժողովում իրավիճակը լարված է
- Մենուա Սողոմոնյան. «Ականջից բռնել ենք, դարձրել ենք պատգամավոր», վարչապետի աթոռին գամվածի խոսքերն են
- Սուրենյանց. Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը
- Ալեն Սիմոնյանի մայրը թքել է ակցիայի մասնակիցների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան