«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի որդու մասով քրեական գործ է հարուցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված խարդախության հատկանիշներով:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առթիվ իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը:
Իհարկե, առաջին դեպքը չէ, որ Վարդան Օսկանյանի որդին հայտնվում է իրավապահների տեսադաշտում: Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Վերջիններս կասկածվում էին քաղաքացու առևանգելու համար՝ պարտքը վերադարձնելու պահանջով, ավելի ուշ գործը կարճվեց:
Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող տունը նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը գնեց, ընդ որում՝ մաս-մաս վճարելու տարբերակով, սակայն իրավապահները ո՛չ վաճառողին, ո՛չ էլ գնորդին չեն պատժում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները