Ես ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ, կոնֆլիկտը լրիվ ուրիշ տեղ է. Հովիկ Աղազարյան
«Ոչ լեգիտիմ իշխանությունները Արցախի ժովրդի պայքարի դափնիները քշել են իրենց վրա, որպեսզի ավար բաժանեն՝ փողերն այստեղից տանելով և այնտեղից բերելով»,-կառավարության գործունեության ծրագրի 2022 թ կատարողականի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը
Նա հայտարարեց, որ որպես իշխանության ներկայացուցիչ, պատասխանատ չէ նախկինների արաքների համար, քանի որ, ըստ իրեն, ինքը եղել է երկու լեգիտիմ խորհրդարանների՝ ԳԽ-ի և հետհեղափոխական խորհրդարանի պատգամավոր:
«Ես ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ և ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ, կոնֆլիկտը լրիվ ուրիշ տեղ է, հետևաբար այն քաղաքականությունը, որը իրականացնում է այդ հարցում մեր կառավարությունը, միանշանակորեն իմ համար ընդունելի է»,-հայտարարեց Աղազարյանը և հավելեց. «Այնպես չէ, որ մենք նվեր ենք մեր ժողովրդի համար, մենք էլ մեր թերություններն ունենք և ԱԺ-ի նման քննարկումները հնարավորություն են տալիս որոշ թերություններ առաջ բերել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին