Ֆիրդուսի բնակիչ. Կարեն Կարապետյանը մեզ կրակը գցեց, հիմա տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կանի
Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ անտեսելով իրենց իրավունքները, Հայաստանի իշխանությունները փորձում են անհամարժեք փոխհատուցմամբ խլել այդ թաղամասում դեռ սեփականություն ունեցող բնակիչների գույքը:
Անցած շաբաթ` ապրիլի 14-ին, Ֆիրդուսի բնակիչներին կառավարությունից խոստացել են մինչև ապրիլի 18-ը պատասխանել մեկ ամիս առաջ ուղարկված նամակին, սակայն մինչ օրս արձագանք չկա։
Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կառավարության շենքի մոտ գործադիրի անդամներից պահանջում են պատասխանել իրենց նամակին։
«Մեզ կցել են Ավետիքին, բայց նա այլևս չի կարողանում պատասխանել մեր հարցերին, նրան արգելում են իջնել ներքև։ Հիմա մենք ուզում ենք տեսնել արգելողին։ Մենք ուզում ենք վարչապետի հետ հանդիպել, բացի Կարեն Կարապետյանից բոլոր նախկին վարչապետները մեզ հետ հանդիպել են։ Լուծումների տարբեր տարբերակներ են եղել։ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մեկ սենյականոց բնակարաններ տրամադրել, Սերժ Սարգսյանը որոշեց, որ կառուցապատողը տեղում կառուցվող շենքից պետք է բնակարան տա։ Կարեն Կարապետյանը մեզ կրակը գցեց, որ տեղում ոչ մեկի տուն չտան, հիմա տենանք Նիկոլ Փաշինյանն ինչ ա անելու, ինչ լուծումներ ա առաջարկելու մեզ»,-ասաց ակցիայի մասնակից տղամարդը։
Ակցիայի ընթացքում նա զանգահարում էր իրենց կցված Ավետիքին, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Մանրամասները՝ տեսանյութում։