Ֆիրդուսցիները 8 հոգանոց խմբով ներս մտան կառավարության շենք
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ֆիրդուսցիներն ընդունեցին գործադիրի ներկայացուցիչ Դոլուխանյանի առաջարկն ու 8 հոգանոց խմբով ներս մտան շենք։
Մինչ այդ նրանք ընդդիմանում էին 3-4 հոգու հանդիպելու առաջարկին՝ պնդելով, որ հանդիպման պետք է մասնակցեն բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, քանի որ բոլորը հավասար են և չունեն հատուկ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչները կառավարությունից պահանջում են պատասխանել ավելի քան մեկ ամիս առաջ գործադիրին հասցեագրած նամակին։
Քաղաքացիները պնդում են, որ անտեսելով իրենց իրավունքները, Հայաստանի իշխանությունները փորձում են անհամարժեք փոխհատուցմամբ խլել այդ թաղամասում դեռ սեփականություն ունեցող բնակիչների գույքը: