Իրավունք 16:50 20/04/2023 Հայաստան

ՔԿ-ն հրապարակել է ֆինանսական բուրգի սխեմաներով Հայաստանում աշխատող կազմակերպությունների անուններ

Քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։

ՔԿ-ից մանրամասնում են, որ դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ներդրողների ներգրավման դեպքում ստացված ֆինանսական միջոցներով։ Մինչդեռ քաղաքացիներից ստացած ֆինանսական միջոցներն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվում:

Նման կազմակերպությունները, իրենց իրական հանցածին բնույթը քողարկելու և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով գույքային միջոցների ներգրավմանը, ներդրմանը  հաղորդում են որոշակի ապրանքային տեսք։ Սակայն անձինք հնարավորություն չեն ստանում այդ ապրանքի նկատմամբ իրական վերահսկողություն ունենալ։

Կոմիտեն մանրամասնում է՝  Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» անվանումով հաշվառված՝ ՀՀ-ում «VODA» անվանումով հայտնի ֆինանսական բուրգի համակարգողները Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ քրեաիրավական պատասխանատվությունից և որոշ ներդրողների նկատմամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով վերակազմակերպվել և Կանադայում հաշվառել են «Onyxum LLC» կազմակերպությունը։ Վերջինս Հայաստանում հայտնի է համանուն անվանումով։ Այս կազմակերպությունը, իբր, իրականացնում է հանգստյան փաթեթների միջնորդավորված վաճառք այն պայմաններում, երբ նշված կազմակերպության գրեթե յուրաքանչյուր ներդրող ինքը և համարվում է հանգստյան փաթեթի գնորդ, շահառու՝ առանց այդ ծառայության նկատմամբ լիարժեք սեփականության իրավունքի իրացման հնարավորության։

Նմանատիպ սխեմայով գործող ֆինանսական բուրգի օրինակ է նաև ԱՄՆ-ում հաշվառված և Հայաստանում գործունեություն ծավալած «incruises LLC» անվանումով կազմակերպությունը։ Վերջինս ներդրողներին խոստանում է որոշակի ներդրումների դիմաց շուկայականից մատչելի քրուիզային ճանապարհորդություն և հանգիստ, միաժամանակ՝ կազմակերպությունից խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը կապում է ֆինանսական միջոցներ ներդրած անձանց կողմից նոր ներդրողներ ներգրավելու հետ։

Ֆինանսական բուրգերի դասական սխեմաներով են աշխատում նաև ՀՀ-ում հիմնադրված «Վան Քարտ» ՍՊԸ-ն և ՌԴ-ում հիմնադրված «Про 100 гейм» կազմակերպությունները։

«Վան Քարտ» ՍՊԸ համակարգողները «onecard» բջջային հավելվածի գործածմամբ ստեղծել են ոչ իրավաչափ ձևով գործող ֆինանսական համակարգ։ Դրանում ներգրավել են մի քանի տասնյակ հազար անձի, որոնց, որոշակի միջոցների ներդրման դիմաց, խոստացել են ներդրված և հավելվածում արտացոլված դրական մնացորդին համարժեք օրական մեկ տոկոսի չափով՝ որևէ ֆինանսական կապիտալով չհիմնավորված շահույթ։

«Про100 Гейм» կազմակերպությունը գործել է համացանցային տիրույթում՝ համանուն կայքով, որում ներդրում կատարելու համար յուրաքանչյուր անձից գանձվել է նվազագույնը 12,5 դոլար։ Դրանից 2,5 դոլարը նախատեսված է եղել գրանցման, իսկ 10 ԱՄՆ դոլարը համարվել է «բիզնեսի համար կատարվող ներդրում»: Այնուհետև, ներդրողի դիմաց խնդիր է դրվել գտնել և նմանատիպ պայմաններով համակարգում գրանցել ևս երկու անձի, որոնցից յուրաքանչյուրի ներդրումներից անձը ստացել է 5% եկամուտ, իսկ այդ անձանց կողմից ևս երկու ներդրողի ներգրավելու պայմաններում առաջին անձը ստացել է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը, որոնք միասին կազմել են 38 ԱՄՆ դոլար: Երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի, շղթան փակվել է։ Արդյունքում անձը ստացել է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 ԱՄՆ դոլարը նախատեսվել է նոր շղթա սկսելու համար: Եղել են նաև ավելի թանկարժեք փաթեթներ, որոնցից ամենամեծ ներդրումն արժեցել է 2560 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ վարույթով 2019թ. մի խումբ անձինք Հայաստանում փաստացի հիմնադրել են «Оurteamclub» (Աուրթիմքլաբ) ՍՊԸ-ն, որը ներկայացել է որպես հայկական ստարտափ ընկերություն: Այդ անձինք, առանձնապես խոշոր չափերով գումար վաստակելու նպատակով, իրենց իսկ կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում համոզելու, վստահություն ձեռք բերելու և այլ մեթոդներով շահագրգռել են նոր ներգրավվող անձանց ձեռք բերել կազմակերպության կողմից նախատեսված 125 ԱՄՆ դոլարից մինչև 101.250 ԱՄՆ դոլար ֆիքսված արժեքներ ունեցող հնարածին նախագծերը՝ խոստանալով 22-29 ամիսների ընթացքում տրամադրել ներդրված գումարի կրկնապատիկի չափով եկամուտ՝ նրանցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորելով բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարներով։ Ընդ որում՝ հավելյալ գումարներ աշխատելու համար ֆինանսական բուրգի համակարգողները կիրառել են «բինարային բոնուս» կոչվող ծրագիրը, որի պարագայում յուրաքանչյուր ներգրավված անձի կողմից իր հերթին երկու անձ ներգրավելու դեպքում, վերջիններիս կողմից գնված նախագծի արժեքներից կախված՝ հնարավորություն է ընձեռնվել ստանալ 2-9 տոկոսի չափով գումար։ Իսկ նոր ներդրողների կողմից ևս երկուական անձանց ներգրավելու դեպքում, խոստացել են վճարել լրացուցիչ բոնուսներ:

Նշված հանցավոր սխեմայում իրական ֆինանսական կազմակերպության տպավորություն ձևավորելու և հնարավոր ներդրողի մոտ վճռականություն առաջացնելու նպատակով շրջանառել են իրական հարաբերություններում տնտեսական արժեք չունեցող՝ իրենց կողմից ստեղծված և կրիպտոարժույթի որակներով ներկայացված թվացյալ արժույթ։  Այդ կերպ տալով դյուրին եղանակով մեծ գումարներ վաստակելու խոստումներ՝ կազմակերպության շարքերում նրանք ներգրավել են բազմաթիվ անձանց, իրականացրել գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ 250 մլն ՀՀ դրամ գումար:

Վերը նշված ֆինանսական սխեմաներով հանցավոր կազմակերպությունների կողմից ներգրավվել են նախնական տվյալներով մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքային միջոցներ։ Այդ հիմքով մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ ԻԻՀ, Կանադայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։
Քրեական վարույթների նախաքննությամբ ստացված փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվել է, որ յուրաքանչյուր դեպքում հանցավոր կազմակերպության համակարգողների կողմից գույքային միջոցների ներգրավման նպատակով կիրառվել են ինչպես անհատական, այնպես էլ մասսայական խաբեության եղանակներ։ Դրանք զուգորդվել են հրապարակային ագրեսիվ գովազդային արշավներով՝ յուրաքանչյուր դեպքում ներդրողին խոստանալով չնչին ներդրման դիմաց, առանց էական ջանքերի, նյութական հսկայական առավելություն և գերշահույթ։ Մինչդեռ ողջամիտ տրամաբանության և ֆինանսական գրագիտության համատեքստում այդ խոստումները որևէ պարագայում չեն կարող արժանահավատ լինել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների տվյալների՝ այս սխեմային զոհ դարձած և նյութական միջոցներ կորցրած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 32.000-ի։ Արդեն իսկ տուժողի դատավարական կարգավիճակ ունի շուրջ 220 անձ։ 

Ուստի ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե, կամ իրավապահ այլ կառույցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}