Արցախցի ակտիվիստ. Ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ
Արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը գրում է.
«Արցախը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։
Մայր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական թոհուբոհը և արվող հայտարարություններն էլ ավելի են խորացնում Արցախի հասարակության հոգեբանական վիճակը։
Մեզ մնում է ներարցախյան տարբեր շրջանակների հետ հանդիպումներ նախաձեռնել, քննարկել այս վիճակից դուրս գալու իրենց տեսլականները, գտնել ոսկե միջինը, փորձել դուրս գալ ստեղծված վիճակից։
Այդ համատեքստում ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ։
Եթե հանդիպումները կայանան, արդյունքների մասին կտեղեկացնեմ»։