Թագը կորցրած թագավորը ծառայում է թագը վերցնողին․ Գյուլնարա Ալեքսանյան
«Ռուսական մի ասույթ կա ՝ «дуракам закон не писан»։ Այս ասույթը կարծեք գրված է բոլոր ժամանակաների, բոլոր ագզերի ու գործիչների և հատկապես ՝ այսօրվա մեր Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված, աթոռը զավթած ու աթոռին միայն ամոթ ու խայտառություն բերած անձի ամար»,- Ազատության հրապարակում ընթացող «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց մանկավարժ, զոհված զինծառայողի ծնող Գյուլնարա Ալեքսանյանը։
Ըստ նրա ՝ իր խոսքերի ապացույցը ՝ միլիմեջլիսի վերածված ԱԺ-ի խայտառակ ելույթներն են։
«Էս ի՞նչ է կատարվում։ Արդեն 5-րդ տարին կլրանա, որ գոռում ենք ՝ այս ծրագիրը կառուցված է նրա հոգեկան անավասակշիռ բնավորության վրա, որովետև ոչ մի հոգեպես առողջ մարդ չէր համաձայնի մտնել նման ծրագրի տակ։ Սա բեռ է, անեծք ՝ մեր ազգի համար»,- ասաց Գյուլնարա Ալեքսանյանը՝ շարունակելով․
«Լավ իմացե′ք, քպ-ական եք, քեմալական եք, ինչ զիբիլ եք, ներեղություն եմ խնդրում իմ բառապաշարիս համար, հիշե′ք, 1915 թ․-ը մեր մեղքով է եղել։ Այսօր նույնը կրկնվում է, ո՞ւմ վրա հոխորտանք, ո՞ւմից ինչ պահանջենք։ Ամո'թ նրանց, ովքեր չեն հասկանում, որ սա վերջի սկիզբն է»։
Ամփոփելով խոսքը՝ տիկին Ալեքսանյանը մեջբերեց իր որդու վերջին խոսեքից․ «Մամ լավ ես գրել, բայց վերջում ավելացրու՝ Թագը կորցրած թագավորը ծառայում է թագը վերցնողին։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր թագն ընկնի թշնամու ձեռքը»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ աստտիճանաբար մղում են մահվան հետ հաշտվելու գաղափարը․ Սերժ Սրապիոնյան
- Բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ գործող իշխանության հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան