Կառավարությունն այսօր հավանություն կտա քննիչների աշխատավարձը 92 %-ով բարձրացնելու նախագծին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով քննիչների աշխատավարձը կբարձրանա 92 %-ով:
Նախագծի հիմնավորման մեջ գրված է . «Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումը պայմանավորված է՝
- Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունն ավելացնելը վերը ներկայացված օբյեկտիվ անհրաժեշտությունից բացի նաև «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման ժամկետային պահանջ է.
- 2022 թվականի նոյեմբերի 29-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացված Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի առաջին նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականը.
- Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 2023 թվականի հունվարի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելումների ստացման փաստը.
- Դատախազության դատախազներին 2023 թվականի ապրիլի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելումների ստացման փաստը.
Այսպիսով, Քննչական կոմիտեի քննիչներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:
Իսկ առաջարկվող լուծումը և՛ բխում է Քննչական կոմիտեի քննիչի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին