Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։
Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։
Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 164 կգ, 167 կգ, 170 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 200 կգ, 205 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր։
Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դավիթ Հովհաննիսյանը:
Արա Աղանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում բարձրացրեց 199 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր։
Երկամարտի 364 կգ արդյունք դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան