«Հրապարակ». «Եկեք, հետևեք, տեսեք, թե ում հետ և ոնց է գալիս համալսարան». Իրավաբանականի դեկանը Աննա Վարդապետյանի ԵՊՀ գնալու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աննա Վարդապետյանը, մինչ գլխավոր դատախազ դառնալը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից էր: Մենք Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ Աննա Վարդապետյանը շարունակո՞ւմ է դասախոսել ֆակուլտետում։ «Դասավանդում է բակալավրիատում, իր մասնագիտական առարկան քրեական իրավունքն է, և ծանրաբեռնվածություն ունի ոչ միայն այս պահին, այլև` վաղուց»,- ասաց նա: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է համալսարան այցելում։
«Ինչքան որ ժամերը պահանջում են՝ այդքան: Աշխատում է համատեղության կարգով, ոչ հաստիքային` ժամավճարային հիմունքներով»:
Մենք տեղեկություն ունեինք, որ գլխավոր դատախազը թիկնապահների ուղեկցությամբ է գնում ԵՊՀ, և նրանք ուղեկցում են մինչև լսարան, սակայն, չգիտես ինչու, դեկանին դուր չեկավ հարցը, թե ում ուղեկցությամբ է նա հաճախում ԵՊՀ, և որտեղ են նրան սպասում թիկնապահները։ «Եկեք, հետևեք, տեսեք, թե ում հետ և ոնց է գալիս համալսարան»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում