Մահից չեմ վախեցել, բայց հիմա վախենում եմ ․․․ ․Մանվել Կրպեյան
«Խոնարհվում եմ բոլոր զինվորների ծնողների առջև, հայ ժողովրդի առջև, բայց ունեմ ցանկություն՝ սիրենք մեկս մյուսին, միաբանվենք։ Միասնական Հայաստանին ոչ ոք չի կարող հաղթել»,- Ազատության հրապարակում ընթացող «Միասին» շարժմանհանրահավաքի ժամանակ ասաց Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը։
«Քանդեցին, ամեն ինչ ավերեցին։ Ես երեք պատերազմի մասնակից եմ,ռուսի գյուլեն դեռ ողնաշարիս վրա է։ Մահից չեմ վախեցել, բայց հիմա վախենում եմ ։ Ասեք՝ ինչո՞ւ համար, որ ինձ գերեզման տանեն՝ տղաներին ի՞նչ պատասխան պետք է տամ։ Ես իմ երեխեքին ասել եմ, որ մեռնեմ ինձ Քուռ գետը կգցեք, գերեզման չտանեք, ես այնտեղ չեմ կարող պատասխան տալ։ Ինչ օրի հասցրեցիք։ Եռաբլուրը կարոտել եմ, վախենում եմ գնալ։ Հերի'ք է, չկա առաջնորդ, այսօր մեր լինելու և չլինելու հարցն է»,- իր ելույթում նշեց Մանվել Կրպեյանը։
Կրպեյանի խոսքով՝ պետք է միասնական, մեկ բռունցք դարձած առաջ գնալ։
«Ես Ձեզ համար հոգիս, կյանքս կտամ, մենակ այս դժոխքից պրծնենք, որ տղաների հոգիներն այնտեղ հանգիստ լինեն»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բավական է հանդուրժենք նրա անպատասխանատու և հանցավոր կեցվածքը․ Էդգար Ղազարյան
- Սկսում ենք գործընթաց՝ ձևավորում ենք նոր, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն․ Արամ Սարգսյան
- Թագը կորցրած թագավորը ծառայում է թագը վերցնողին․ Գյուլնարա Ալեքսանյան
- Մեզ աստտիճանաբար մղում են մահվան հետ հաշտվելու գաղափարը․ Սերժ Սրապիոնյան
- Բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ գործող իշխանության հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան