Չի կարելի, խուճապի մի մատնեք մարդկանց․ Վայոց Ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի հիմնադիր
Վայոց Ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի հիմնադիր Շիրակ Միքայելյանը գրում է․
«ԵՍ՝ Շիրակ Միքայելյանս, որպես Վայոց Ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի հիմնադիր, որպես Վայոց Ձորի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ, դիմում եմ Երևանում գործող որոշ տուրիստական գործակալություններին և ավտոմեքենաների վարձույթով զբաղվող որոշ կազմակերպություններին/անունները առայժմ չեմ հրապարակում/։
Սխալ տեղեկատվություն մի տրամադրեք, դեպի Վայոց Ձոր և Սյունիք մեկնելու ցանկություն ունեցող տուրիստներին, որ այնտեղ վտանգավոր է, այնտեղ պատերազմ է, դուք պրոբլեմներ կունենաք , և այլն, և այլն, և այլն։
Չի կարելի, խուճապի մի մատնեք մարդկանց, գալիս և ասում են ամեն ինչ։
Եթե անհանգստացած եք, գրեք, զանգահարեք, կապի մեջ եղեք, և մենք ամեն ինչի մասին ձեզ ճիշտ տեղեկատվություն կտրամադրենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին